Լիսաբոնի թանգարանում սելֆի անող զբոսաշրջիկը պատվանդանից վայր է գցել 18-րդ դարի արձանը (լուսանկար)
Բրազիլացի զբոսաշրջիկը Լիսաբոնում գտնվող Հնամյա արվեստի ազգային թանգարանում սելֆի անելու ժամանակ արձան է կոտրել, հաղորդում է The Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ զբոսաշրջիկը, փորձելով սելֆի անել Միքայել հրեշտակապետի` 18-րդ դարասկզբի արձանի ֆոնին, քայլ է արել դեպի հետ և պատահաբար գցել այն պատվանդանից: Արձանը, գետնին ընկնելով, մասերի է բաժանվել:
Նշվում է, որ փորձագետներն արձանին հասցված վնասն «անդառնալի» են գնահատել:












