Չեխիայում Օսկար Շինդլերի գործարանը մշակույթի հուշարձան է ճանաչվել

17:24 • 09.11.16

Չեխիայի մշակույթի նախարարությունը մշակույթի հուշարձան է ճանաչել Բռնենեց բնակավայրում տեղակայված Օսկար Շինդլերի գործարանը, հաղորդում է ТАСС-ը:

Գերմանացի գործարար Օսկար Շինդլերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավելի քան հազար հրեա է փրկել: Նա հրեաներին գնել է բարձրաստիճան նացիստական պաշտոնյաներից և լեհական Կրակով քաղաքի մոտակայքում գտնվող Պլաշով համակենտրոնացման ճամբարից տարել իր գործարան:

Նշվում է, որ գործարանային շինություններն ավերված են. հիմնականում պահպանվել են միայն պատերը: Այժմ, նոր կարգավիճակ ստանալով, այս համալիրը կարող է վերակառուցվել Չեխիայի մշակույթի նախարարության բյուջեի հաշվին:

 

Չեխիայում Օսկար Շինդլերի գործարանը մշակույթի հուշարձան է ճանաչվել