Օգտատերերը վերհիշել են «Տանը միայնակ- 2» ֆիլմում Թրամփի մասնակցությամբ կադրերը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթելուց հետո համացանցի օգտատերերը վերհիշել են նրա դերասանական անցյալը:
Տարիներ առաջ ամերիկացի գործարար Թրամփը հասցրել է էպիզոդիկ դերով հանդես գալ հանրահայտ ու սիրված «Տանը միայնակ- 2» ֆիլմում:
Հավանաբար, բոլորս կհիշենք ֆիլմի այն հատվածը, որտեղ գլխավոր դերակատար փոքրիկ Քևինը մտնում է Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցն ու անծանոթ մի տղամարդու հարցնում սրահի տեղը: Քևինին ճանապարհ ցույց տվող դերասանն այս էպիզոդում հենց Դոնալդ Թրամփն է:










