Անկարայում չեղյալ է հայտարարվել Աթաթուրքի մահվան տարելիցին նվիրված միջոցառումը
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցին նվիրված «Բանակն ու ազգը ձեռք ձեռքի» խորագրով միջոցառումը, որը պետք է կայանար այսօր Անկարայում, չեղյալ է հայտարարվել, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը` հղում անելով Թուրքիայի ԶՈՒ պաշտոնական կայքին:
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներով:
Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ծնվել է 1881թ.-ին Սալոնիկում, ծննդյան օրը հայտնի չէ:
Մասնակցել է 1908 թվականին երիտթուրքերի հեղափոխությանը։ 1919 թվականին գլխավորել է ազգայնական, քեմալական շարժումը։ 1923 թվականին հանրապետություն հռչակելուց հետո կատարել է բուրժուա-ազգայնական բնույթի բարեփոխումներ։
Աթաթուրքը մահացել է 1938թ.-ի նոյեմբերի 10-ին:










