Ռուսաստանում Այվազովսկու և Պոլենովի կտավները գողացած անձինք ազատազրկվել են
ՌԴ Կալուգայի մարզի Ժուկով քաղաքի դատարանը դատավճիռ է կայացրել` ազատազրկման դատապարտելով 2015 թվականի հուլիսին Հովհաննես Այվազովսկու և Վասիլի Պոլենովի կտավները գողացած անձանց։ Այս մասին հաղորդում է ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ 32-ամյա Սերգեյ Լիսենկոն դատապարտվել է 4,5 տարվա, իսկ 34-ամյա Պավել Իուսը` 5,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև՝ 50 հազար ռուբլու չափով տուգանքի:












