Հայտնի է՝ ում է մարմնավորելու Ջոնի Դեփը «փոթերիանայում»
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը «Ֆանտաստիկ գազաններ, և որտեղ են դրանք բնակվում» ֆիլմում կխաղա Գելերտ Գրինդևալդի դերը, ինչի մասին հայտնել է ռեժիսոր Դևիդ Յեյթսը:
«Դերընտրման հիմնական սկզբունքն այն է, որ պետք է ֆիլմի համար ընտրել լավագույն դերասանին: Պետք էր ընտրել ամենահետաքրքիր ու ոգևորող դերասանին, որն ամենահարմարը կլիներ կերպարի համար»,-մեջբերում է Sky News-ը Յեյթսի խոսքերը:
Ռեժիսորը նաև հավելել է, որ Ջոնի Դեփն իրավամբ հանճարեղ դերասան է:
Վերադառնալով կերպարին, որին մարմնավորելու է դերասանը, աղբյուրը մանրամասնում է, որ Գելերտ Գրինդևալդը կախարդ է, որը նախքան Վոլդեմորտի գալուստը համարվում էր ամենաուժեղն ու վտանգավորը: Հայտնի է, որ Վոլդեմորտը նրան սպանել է:










