Ջոլիից բաժանվելուց հետո Բրեդ Փիթն առաջին անգամ հայտնվել է կարմիր գորգին (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդի սեքս խորհրդանիշներից մեկը՝ դերասան Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո դարձել է ինքնամփոփ ու անցել ընդհատակ: Սակայն օրերս նա որոշել է ուրախացնել իր երկրպագուներին՝ դերասանուհի Մարիոն Կոտիյարի հետ հայտնվելով «Դաշնակիցները» ֆիլմի պրեմիերային:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ջոլիից բաժանվելուց ի վեր սա առաջին դեպքն է, երբ 52-ամյա Փիթը հայտնվել է կարմիր գորգին:
Նշվում է, որ Լոս Անջելեսում կայացած պրեմիերայի ժամանակ դերասանն ունեցել է բավական աշխույժ տեսք, շփվել է երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել, լուսանկարվել, ինչպես նաև պատմել ֆիլմի ու Կոտիյարի հետ նկարահանվելու մասին:
Պարբերականը նաև նկատում է, որ Փիթը չի կրել ամուսնական մատանի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե հոլիվուդյան սուպերզույգի բաժանության պատճառը Փիթի և Կոտիյարի ենթադրյալ սիրավեպն է: Սակայն ավելի ուշ ֆրանսիացի դերասանուհին պարզաբանել է, որ շատ երջանիկ է ամուսնու հետ ու պատրաստվում է 2-րդ երեխայի լույս աշխարհ գալուն:



















