System of a Down-ը նոր ձայնասկավառակ կթողարկի

11:47 • 10.11.16

Ամերիկյան հայտնի System of a Down (SOAD) ռոք խմբի անդամներն աշխատում են նոր ձայնասկավառակի ստեղծման վրա, հայտնում է Asbarez-ը՝ մանրամասնելով, որ տեղեկությունը հաստատել է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը:


Բրիտանական Kerrang! ամսագրին տված հարցազրույցում Ջոն Դոլմայանն ասել է, որ խումբը նոր ձայնասկավառակի վրա է աշխատում վերջին 6 ամիսը, ինչի շնորհիվ արդեն պատրաստ է 15 երգ:


«Կարծում եմ՝ լավ ալբոմ է ստացվելու»,-ասել է Դոլմայանը՝ հավելելով, որ դեռևս չգիտի ձայնասկավառակի շնորհանդեսի ամսաթիվը:


«Մեզ վրա ահռելի ճնշում կա, քանի որ արդեն 11 տարի է՝ նոր ձայնասկավառակ չենք ներկայացրել: Սակայն մեր երաժշտական հմտությունները կատարելագործվել են, և մենք նոր բաներ ենք փորձում»,- ասել է թմբկահարը:

System of a Down-ը նոր ձայնասկավառակ կթողարկի