Պետք չէ դիմակայել հրաշքին. Լեոնարդ Քոհենի կյանքի կանոնները
13:21 • 11.11.16
Աշխարհահռչակ կանադացի երգիչ-երգահան, պոետ և գրող Լեոնարդ Քոհենի հիշատակին Esquire-ը հրապարակել է նրա կյանքի կանոնները, որոնք ներկայացնում ենք ստորև.
- Այն ամենը, ինչ ես ասում եմ ձեզ այսօր, արդարացում է այն բանի համար, ինչ մեկ ուրիշին եմ ասել:
- Պոեզիան կյանքի ապացույցն է: Եթե քո կյանքը բոցավառվում է, ապա պոեզիան դրա մոխիրն է:
- Կորուստը ստեղծագործության մայրն է:
- Երկրի բոլոր լավագույն ստեղծագործությունները ստեղծվել են սիրո բացակայության հետևանքով:
- Ամեն ինչի մեջ ճեղքվածք կա. միայն այս կերպ է լույսը ներթափանցում:
- Ինձ համար բարդ է աղոթքներ մեկնաբանելը: Ես թալմուդական չեմ: Ավելի ճիշտ` ժամանակին Աստվածաշունչ գրածների նման փոքր հրեա:
- Հուդայականությունն Աստծո և նրա մարգարեների հետ 4 հազար տարի տևած զրույց է:
- Անհավանական թեթևություն եմ զգում այն բանից, որ չեմ անհանգստանում իմ երջանկության համար: Իհարկե, բաներ կան, որ ինձ երջանիկ են դարձնում. երբ տեսնում եմ, որ երեխաներիս մոտ ամեն ինչ լավ է, և երբ նայում եմ իմ դստեր շանը: Ինչպես նաև` մի գավաթ գինի:
- Ես խմում եմ ամեն համերգից առաջ. սա մասնագիտական է: Իսկ համերգից հետո խմելու անհրաժեշտություն չկա:
- Եթե իմանայի` որտեղից են գալիս լավ երգերը, կփորձեի շատ ավելի հաճախ լինել այնտեղ:
- Չեմ ուզում ինչ-որ բան ստեղծել, որպեսզի ինձ վճարեն: Ուզում եմ, որ ինձ վճարեն այն բանի համար, որ ինչ-որ բան եմ ստեղծում:
- Երբեք ձեռք մի բեր այն, ինչից կափսոսաս բաժանվել:
- Մի վախեցիր հոգնած տեսք ունենալ:
- Պետք չէ դիմակայել հրաշքին:
Հիշեցնենք, որ ութսուներկու տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ կանադացի երգիչ-երգահան, պոետ և գրող Լեոնարդ Քոհենը:
Placeholder










