Դևիդ Բոուիին պատկանած արվեստի գործերն աճուրդում վաճառվել են ավելի քան 30 մլն դոլարով

12:40 • 11.11.16

20-րդ դարի ամենահայտնի ռոք երաժիշտներից մեկին` բրիտանացի Դևիդ Բոուիին պատկանած արվեստի գործերի հավաքածուի առաջին մասը հանվել է աճուրդի ու վաճառվել 30.1 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` մանրամասնելով, որ խոսքը Sotheby's-ի` Լոնդոնում կազմակերպած աճուրդի մասին է:


Ամենաթանկ վաճառված նմուշն է դարձել Ժան- Միշել Բասկիայի «Օդի ուժը» կտավը, որի համար անհայտ գնորդը վճարել է 8.9 մլն դոլար: Սա մոտ 2 անգամ գերազանցել է աճուրդի տան մասնագետների կանխատեսումները:


Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ՝ Բոուիին պատկանած արվեստի գործերից աճուրդի հանվելու համար ընտրվել է 350 նմուշ, որոնց վաճառքը կշարունակվի նոյեմբերի 11-ին:


Հիշեցնենք, որ Բոուին մահացել է 2016թ. հունվարի 10-ին: Հայտնի է, որ ռոք աստղը մոտ 2 տարի պայքարել է քաղցկեղի դեմ:

Դևիդ Բոուիին պատկանած արվեստի գործերն աճուրդում վաճառվել են ավելի քան 30 մլն դոլարով