Լեոնարդ Քոհենի երկրպագուները հավաքվել են նրա տան մոտ (լուսանկար)
Լեոնարդ Քոհենի երկրպագուները հավաքվել են Մոնրեալում նրա տան մոտ` իրենց հետ բերելով ծաղիկներ։ Նրանք երգչի հիշատակին նաև մոմեր են վառել:
Billboard-ը գրում է, որ երկրպագուները չեն կարողացել զսպել իրենց զգացմունքներն այն պատճառով, որ Լեոնարդ Քոհենը նրանց համար հույսի մարմնավորում էր:
CBC-ի լրագրող Էլիսոն Նորֆքոթը Twitter-ում գրել է, որ Քոհենի տան դիմաց հավաքված երկրպագուները երգում են նրա երգերը:
Հիշեցնենք, որ ութսուներկու տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ կանադացի երգիչ-երգահան, պոետ և գրող Լեոնարդ Քոհենը:











