3 տարուց բոլոր Ferrari-ները հիբրիդային կդառնան

08:36 • 11.11.16

Հեղինակավոր Ferrari մեքենաշինական ընկերության բոլոր նոր մոդելները, որոնք կարտադրվեն 2019թ. հետո, կհամալրվեն հիբրիդային տեխնոլոգիաներով:


Ինչպես նշում է motor.ru-ն, այս մասին հայտնել է Fiat Chrysler Automobiles-ի ղեկավար Սերջիո Մարկիոնեն, ում փոխանցմամբ՝ նորարարական լուծումների շնորհիվ փոխադրամիջոցները կդառնան ավելի արագընթաց: Բացի այդ, կկրճատվի վառելիքի ծախսը:


Աղբյուրը նկատում է, որ ընկերության մոդելային շարքի հիբրիդականացման արդյունքում Ferrari-ն կկարողանա  2025թ. դրությամբ մեքենաների արտադրության տարեկան ծավալն ավելացնել՝ հասցնելով ավելի քան 10.000 օրինակի: Հայտնի է, որ ներկայում Ferrari-ն տարեկան արտադրում է մոտ 8.000 մեքենա:


Նշվում է, որ առայժմ իտալական ավտոբրենդի արտադրած մոդելների շարքում հիբրիդային են սահմանափակ քանակով թողարկված LaFerrari և LaFerrari Aperta մոդելները:

 

3 տարուց բոլոր Ferrari-ները հիբրիդային կդառնան