Snapchat-ի` տեսախցիկով համալրված ակնոցները հայտնվել են վաճառքում

15:04 • 11.11.16

Ամերիկյան Snapchat ընկերության ստեղծած ինքնատիպ ակնոցները, որոնք համալրված են առաջին հայացքից չնկատվող տեսախցիկով, ինչպես նաև սմարթֆոնի հետ փոխգործակցելու հնարավորություն ունեն, հայտնվել են վաճառքում:


Ինչպես հայտնում է The Verge-ը, այժմ ակնոցը կարելի է ձեռք բերել eBay-ում` 300-950 դոլարով:
Աղբյուրը նկատում է, որ այս ակնոցները Snapchat-ի պատասխանն են մեծ հետաքրքրություն առաջացրած Google Glass-ին:


Աղբյուրը մանրամասնում է, որ ակնոցը հնարավորություն է տալիս տեսախցիկի միջոցով նկարահանել 30 վայրկյան տևողությամբ տեսանյութեր ու դրանցով կիսվել Snapchat-ում:

 

Snapchat-ի` տեսախցիկով համալրված ակնոցները հայտնվել են վաճառքում