Դևիդ Բոուիի արվեստի գործերի հավաքածուն աճուրդում վաճառվել է շուրջ 33 մլն ֆունտով

23:55 • 12.11.16

Լոնդոնում Sotheby's-ի կազմակերպած աճուրդում 32.9 մլն ֆունտ ստերլինգով վաճառվել է ռոք-երաժիշտ Դևիդ Բոուիի արվեստի գործների հավաքածուն:

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, աճուրդի գլխավոր իրը Ժան Միշել Բասկիայի «Օդի ուժը» աշխատանքն է, որը ձեռք բերելու համար պայքարում էր 6 պոտենցիալ գնորդ: Այն վաճառվել է 7.1 մլն ֆունտ ստերլինգով, մինչդեռ նախնական արժեքը կազմում էր 2.5-3.5 մլն ֆունտ:

Աճուրդի արդյունքում ստացված գումարը գերազանցել էր փորձագետների կանխատեսումները, ովքեր նախապես հավաքածուն գնահատել էին 13 մլն դոլար: Աճուրդին, ընդհանուր առմամբ, այցելել է 1700 մարդ, շուրջ 26 000-ը հետևել են աճուրդի ընթացքին համացանցով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիդ Բոուիի արվեստի գործերի հավաքածուի առաջին մասը վաճառվել էր 24 մլն ֆունտ ստերլինգով:

 

 

 

Դևիդ Բոուիի արվեստի գործերի հավաքածուն աճուրդում վաճառվել է շուրջ 33 մլն ֆունտով