Աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաներից մեկը կվաճառվի առնվազն 57 մլն դոլարով (լուսանկարներ, տեսանյութ)
Դասական Ferrari-ն կդառնա աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան, քանի որ այն վաճառքի է հանվել 45 միլիոն ֆունտ ստերլինգով (մոտ 57 մլն ԱՄՆ դոլար):
The Daily Mail-ը գրում է, որ իտալացի ավտոարտադրողը թողարկել է Ferrari 250 GTO մոդելի ընդամենը 36 նմուշ: 1962 թվականի կապույտ նմուշից թողարկվել է երկու հատ, և ավտոմեքենաները փորձարկվել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սեբրինգ քաղաքում անցկացված ամենամյա մրցավազքի ժամանակ:
Նշվում է, որ Ferrari-ն բաց շուկա է հանվել վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ:

















