Համացանցում է հայտնվել «Գահերի խաղի» 6-րդ եթերաշրջանից հեռացված տեսարանը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանից հեռացված տեսարանը:
Ինչպես տեղեկացնում է Entertainment Weekly-ն, տեսարանը պետք է ցուցադրվեր երկրորդ սերիայում: Տվյալ տեսարանում Օլեննան և Մեյս Թիրելը որոշում են միանալ Փոքր խորհրդին, որպեսզի դուրս բերեն Մարջերիին և նրա եղբորը բանտից:
Տեսանյութը սերիալի վերջին սերիաների հետ միասին կթողարկվի DVD և Blu-ray տարբերակներով։
Հիշեցնենք, որ այս ամիս ավելի վաղ համացանցում էր հայտնվել «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի սյուժեն: Այն հրապարակել էր Reddit սոցցանցի օգտատերը, որի էջը հեռացվել է, սակայն տեղեկությունը արագ տարածվել է համացանցում:










