Դրեյքը հաստատել է Քանյե Ուեսթի հետ համատեղ ալբոմի թողարկումը

14:36 • 14.11.16

Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից երկուսը՝ ռեփերներ Քանյե Ուեսթն ու Դրեյքը, պատրաստվում են համատեղ ալբոմ թողարկել, ինչը հաստատել է Դրեյքն Instagram-ում արված գրառմամբ:


Ինչպես նշում է elle.com-ը, նրանց համատեղ ալբոմի մասին խոսվում է շատ վաղուց: Երաժիշտների երկրպագուների մեծ մասի կարծիքով՝ Ուեսթի և Դրեյքի ապագա ալբոմն ուղղակի «դատապարտված» է ֆանտաստիկ հաջողության:


Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերին Ուեսթը ևս հաստատել էր, որ համագործակցում է Դրեյքի հետ՝ հրաժարվելով որևէ մանրամասն ներկայացնել դրա վերաբերյալ:

Դրեյքը հաստատել է Քանյե Ուեսթի հետ համատեղ ալբոմի թողարկումը