Դի Կապրիոն կդառնա ԱՄՆ առաջին բնակիչների մասին սերիալի պրոդյուսերը
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կդառնա ԱՄՆ առաջին բնակիչների մասին պատմական սերիալի պրոդյուսերը, որում կներկայացվի ժամանակակից ԱՄՆ-ի առաջին բնակիչների պատմությունը:
Variety-ն գրում է, որ սերիալը բաղկացած կլինի ութ դրվագներից, որոնցում կլուսաբանվեն հետհեղափոխական ամերիկյան գաղութների առաջին 75 տարիները` ԱՄՆ հայտնի հերոսների կենսագրությունների փաստերի հիման վրա:
Նախագծի վրա աշխատող մասնագետների խոսքերով` սերիալում կլուսաբանվեն «ամերիկյան ազգը ձևավորող ասպեկտները»:










