Հայտնաբերվել է աշխարհի ամենաբարձր արևադարձային ծառը

23:31 • 14.11.16

Բորնեո կղզու մալազիական մասում գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենաբարձր արևադարձային ծառը, որի բարձրությունը 91,1 մետր է: 

National Geographic-ը գրում է, որ ծառը հայտնաբերվել է Մալայզիայի Սաբախ նահանգում գտնվող բնական արգելոցում և չափվել լազերային սարքի միջոցով: 

Նշվում է, որ աշխարհի ամենաբարձր ծառերն ընդհանրապես կալիֆորնիական հսկայական սեքվոյաներն են, որոնց բարձրությունը կարող է հասնել 116 մետրի:

Հայտնաբերվել է աշխարհի ամենաբարձր արևադարձային ծառը