Վերջին 70 տարվա ամենատպավորիչ «գերլուսինը»՝ Միացյալ Նահանգների տարբեր անկյուններից (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է վերջին 70 տարվա ընթացքում ամենամոտ ու տպավորիչ «գերլուսնի» երևույթը՝ բացահայտելով, թե Երկրի բնական արբանյակն անցած գիշեր ինչ տեսք է ունեցել Միացյալ Նահանգների տարբեր հատվածների բնակիչների համար:
Աղբյուրը նկատում է, որ մարդիկ դեռևս մի քանի օր հնարավորություն կունենան հետևելու բնության ամենադիտարժան երևույթներից մեկին: Միևնույն ժամանակ, նշվում է, որ Լուսինն այնքան կմոտենա Երկրին, որ դրանց միջև հեռավորությունը կհասնի 348.400 կմ-ի, ինչը 35.400 կմ-ով ավելի քիչ է միջին հեռավորությունից:
Հայտնի է նաև, որ «գերլուսնի» ժամանակ Երկրի բնական արբանյակը սովորականից 14%-ով ավելի մեծ և 30%-ով ավելի պայծառ է լինելու:
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության (ՆԱՍԱ) մասնագետների կանխատեսմամբ՝ նման պայծառության հաջորդ «գերլուսինը» տեղի է ունենալու 2034թ.:





















