Ճապոնիայում մարդկային դեմքի նմանվող բնական քարերի թանգարան է գործում (լուսանկարներ)

23:13 • 15.11.16

Ճապոնիայի Սայտամա քաղաքում է գտնվում «Հետաքրքիր քարերի սրահ» կոչվող թանգարանը, որտեղ այցելուները կարող են մարդկային դեմքին նմանվող շուրջ 1000 քարակտորներ տեսնել:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, այս արտասովոր զբոսաշրջային կենտրոնում ցուցադրվում է 2010-ին կյանքից հեռացած` քարերի խանդավառ երկրպագու Շոզո Հայամայի հավաքածուն: Ճապոնացին իր կյանքի 50 տարին անցկացրել է տարօրինակ տեսք ունեցող քարեր հավաքելով` հատկապես այնպիսիները, որոնք մարդկային դեմքի նմանություն ունեին:

Նրա հավաքածուում տեղ են գտել միայն բնության կողմից ստեղծված քարերը: Այժմ հավաքածուն կազմված է ավելի քան 900 բնական քարաբեկորներից, որոնցից մի քանիսն անգամ նմանեցնում են հանրահայտ անձանց, ինչպիսիք են ռոքնռոլի լեգենդ Էլվիս Փրեսլին կամ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

 

 

 

 

 

Ճապոնիայում մարդկային դեմքի նմանվող բնական քարերի թանգարան է գործում (լուսանկարներ)