Apple-ը Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված՝ ընկերության արտադրանքների մասին գիրք է հրատարակել՝ $300 արժողությամբ

20:14 • 15.11.16

Apple-ը հանդես է գալիս նոր արտադրանքով, որն իրենից տպագիր գիրք է ներկայացնում, որտեղ ամփոփված են ամերիկյան տեխնոլոգիական ընկերության տարբեր ժամանակների արտադրանքները:

Ինչպես հաղորդում է Business Insider-ը, լուսանկարների հավաքածու հանդիսացող գրքում ներառվել է նաև Apple-ի արտադրանքների պատմությունը։

Գիրքը ներկայանալու է երկու չափսով` A4 ձևաչափով և ավելի մեծ տարբերակով: Գրքի արժեքը կազմում է 199 և 299 դոլար` համապատասխանաբար:

Ընկերության խոսքով` գրքի դիզայնը մշակվել է 8 տարում և նվիրված է ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսին:

 

 

Apple-ը Սթիվ Ջոբսի հիշատակին նվիրված՝ ընկերության արտադրանքների մասին գիրք է հրատարակել՝ $300 արժողությամբ