Apple-ն iPhone-ին միացվող թվային ակնոցներ է ստեղծում. Bloomberg

15:04 • 15.11.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հմուտ մասնագետները գաղտնի նախագծի շրջանակում աշխատում են լրացուցիչ իրականության թվային ակնոցների ստեղծման վրա, ինչի մասին հայտնում է Bloomberg-ը` մանրամասնելով, որ աշխատանքը դեռևս սկզբնական փուլում է:


Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ`այժմ կորպորացիան իրականացնում է տարատեսակ փորձնական հետազոտություններ` կապված նորույթի հետ:


Նշվում է, որ ոսպնյակների փոխարեն հատուկ էկրաններով համալրված ակնոցներն iPhone սմարթֆոնին միանալու հնարավորություն են ունենալու:


Աղբյուրը մանրամասնում է, որ 2 էկրանի վրա էլ ցուցադրվելու են սմարթֆոնի պատկերներն ու տեքստերը:


Նշվում է նաև, որ արտադրանքի զանգվածային արտադրության ու վաճառքի հանվելու վերաբերյալ տեղեկություններ չկան:

Apple-ն iPhone-ին միացվող թվային ակնոցներ է ստեղծում. Bloomberg