Դերսիմի և Սեբաստիայի հայերի միությունների համատեղ ջանքերով Ստամբուլում արևմտահայերենի անվճար դասընթաց կմեկնարկի
Դերսիմի հայերի` հասարակական, մշակութային, կրթական, պատմական և հավատամքի հարցերով ուսումնասիրությամբ ու խորհրդատվությամբ զբաղվող «ՀԱՅ ԴԵՐ» և «Սեբաստիայի հայերն ու նրանց բարեկամները» միությունների համատեղ ջանքերով Ստամբուլում կկազմակերպվի արևմտահայերենի անվճար դասընթացների արդեն երկրորդ փուլը: Այս մասին հաղորդում է «ՀԱՅ ԴԵՐ» միության պաշտոնական dersimhayder.com կայքը:
Հատկանշական է, որ սրահը, որտեղ կանցկացվեն դասընթացները, գտնվում է Ստամբուլի Քուրթուլուշ (Թաթավլա) թաղամասի այն պողոտայում, որը Թուրքիայի իշխանություններն անվանել են «Էրգենեկոն», սակայն հայ համայնքը կոչում է «Հրանտ Դինքի պողոտա»:










