«Աղավաղված» քանդակներ՝ ճապոնացի արվեստագետից (լուսանկարներ)

12:34 • 15.11.16

Վերջերս համակարգչային գրաֆիկայով զբաղվող արվեստագետները սկսել են փորձեր անել և ընդլայնել գլիտչ-արտ կոչվող ժանրի սահմանները (անգլ. glitch` խափանում, թերացում): Արվեստի այս ձևաչափը ներառում է թվային կամ անալոգային սխալների և թերացումների դիտավորյալ գործածումը՝ բացառապես գեղագիտական նկատառումներով: Հանդիսատեսի համար վերջնական արդյունքը պատկերն է, որն աղավաղված, սխալներով լի և «ջարդված» տեսք ունի:


Bigpicture.ru
-ն գրում է, որ ճապոնացի քանդակագործ Յոշիտոշի Կանեմակին «աղավաղված» թվային արվեստը տեղափոխում է ֆիզիկական աշխարհ`իր աշխատանքներով վերարտադրելով նույն թվային սխալները և պատկերների խեղաթյուրումը:


Աղբյուրը մանրամասնում է, որ Կանեմակիի աշխատանքները տարբեր չափերի են` փոքր քանդակներից մինչև մարդու հասակի հասնող մանեկեններ: Յուրաքանչյուր քանդակ սկսվում է անմիջապես կամֆորայի ծառի վրա արված սովորական էսքիզից, այնուհետև վարպետը զգուշորեն կտրում է ավելորդ մասերն ու իսկական գլիտչի էֆեկտ ստեղծում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Աղավաղված» քանդակներ՝ ճապոնացի արվեստագետից (լուսանկարներ)