Lexus-ը տիեզերանավի կոնցեպտ է ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Հանրահայտ Lexus մեքենաշինական ընկերությունը EuropaCorp կինոստուդիայի հետ համագործակցության արդյունքում ստեղծել է տիեզերանավի կոնցեպտ, որը ստացել է Skyjet անվանումը:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, ուշագրավ նորույթը պատրաստվել է «Վալերիանն ու հազար մոլորակների քաղաքը» գիտաֆանտաստիկ ֆիլմի համար:
Հեղինակների խոսքերով՝ Skyjet-ն իրենց տեսլականն է, թե ինչպիսի տեսք են ունենալու մեքենաները 700 տարի հետո:
Աղբյուրը նկատում է, որ տիեզերանավի ստեղծման գործընթացում ճապոնական ավտոբրենդի մասնագետները կիրառել են Lexus-ի մի շարք մոդելներին բնորոշ դիզայներական լուծումներ:
Ինչ վերաբերում է ֆիլմին, որում նկարահանվել է Skyjet-ը, ապա այն մեծ էկրան կբարձրանա 2017թ.: Ֆիլմի ռեժիսորը Լյուկ Բեսոնն է:












