Սմարթֆոնի մակերևույթից հավաքած մոլեկուլների միջոցով հնարավոր կլինի պարզել տիրոջ հիվանդությունները. հետազոտություն

19:11 • 15.11.16

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգոյի համալսարանի մասնագետները հայտնաբերել են, որ բջջային հեռախոսի մակերևույթից հավաքված մոլեկուլների միջոցով կարելի է ստեղծել դրա տիրոջ մոտավոր դիմանկարը:

Հետազոտության մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում: Gazeta.ru-ն գրում է, որ հետազոտությանը մասնակցել է 39 մեծահասակ: 

«Վերլուծելով հեռախոսների վրա մնացած մոլեկուլները՝ կարող ենք այնպիսի տեղեկություններ ստանալ դրա տիրոջ մասին, ինչպիսին են սեռը, օգտագործած կոսմետիկան, մազերի վիճակը, նախընտրած ըմպելիքները, սնունդը, հիվանդությունները, ցանկացած բան»,-պատմել է հետազոտության գլխավոր հեղինակ Ամինա Բոուսլիմանին:

Նշվում է, որ անձի մասին նմանատիպ տեղեկություններն այնքան վստահելի չեն, ինչքան մատնահետքերը, սակայն հետազոտողները հույս ունեն, որ իրենց մեթոդը կարող է իր տեղը գտնել քրեագիտության մեջ: Այժմ գիտնականները փորձում են նմանատիպ կերպով հետազոտել այլ անձնական իրեր` թղթապանակներ կամ բանալիներ:

Սմարթֆոնի մակերևույթից հավաքած մոլեկուլների միջոցով հնարավոր կլինի պարզել տիրոջ հիվանդությունները. հետազոտություն