Սև խոռոչի առաջացումը պատկերվել է ակվարիումի և ներկերի միջոցով (տեսանյութ)

17:08 • 15.11.16

Կլիպմեյքեր Թոմաս Վանցը անիմացիա է ստեղծել, որում պատկերված է աստղի պայթյունն ու դրա միջուկի վերածումը սև խոռոչի, հաղորդում է Lenta.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ անիմացիան արվել է ջրով լցված ակվարիումի և դրա մեջ լուծվող ներկերի միջոցով: Ստացված տեսանյութը մշակվել է համակարգչային ծրագրի օգնությամբ:

Նշվում է, որ Վանցին հաջողվել է գործընթացներ պատկերել, որոնք տեղի են ունենում աստղի մեջ` մինչև դրա վերածումը գերնոր աստղի: Տեսահոլովակում նաև ցուցադրվում է միջուկի փլուզումը, արտաքին թաղանթների պայթյունն ու սև խոռոչի գոյացումը:

NOVAE - An aestethic and scientific vision of a supernova from Thomas Vanz on Vimeo.

 

NOVAE - An aestethic and scientific vision of a supernova from Thomas Vanz on Vimeo.

Սև խոռոչի առաջացումը պատկերվել է ակվարիումի և ներկերի միջոցով (տեսանյութ)