Ոուս ոստիկանները ֆլեշմոբի շրջանակում մանեքեն են ձևացել (տեսանյութ)
Ռուսական Վլադիվոստոկ քաղաքի ոստիկանության աշխատակիցները մասնակցել են Mannequin Challenge համացանցային ֆլեշմոբին, որի շրջանակում մասնակիցները մանեքեն են ձևանում և անշարժ մնում, մինչև նրանց տեսագրում են:
Lenta.ru-ն գրում է, որ տեսահոլովակում ոստիկաններն անշարժանում են ամերիկյան Rae Sremmurd հիփ-հոփ դուետի Black Beatles ft. Gucci Mane երգի տակ և ձևացնում՝ իբր կատարում են իրենց ամենօրյա պարտականությունները:
Նշվում է, որ համացանցի օգտատերերը խանդավառությամբ են ընդունել ոստիկանների գաղափարը՝ ասելով, որ Վլադիվոստոկի ոստիկանության աշխատակիցները հետևում են համացանցի վերջին թրենդներին:










