ԱԺ նիստը՝ ուղիղ. քննարկվում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին օգնելու նպատակով 1000-ական դրամ հավաքելու նախագիծը
Ազգային ժողովում շարունակում է Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:
Պատգամավորները մտքեր են փոխանակում, ինչից հետո խմբակցությունների ներկայացուցիչները կհայտնեն իրենց դիրքորոշումը, ապա ամփոփիչ ելույթով հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարարը:
Հարցի ավարտից հետո նախատեսվում է քննարկել ՀՀ կառավարության պետական բյուջեն:










