Պետականորեն թույլատրված ցանկացած քայլ նորմալ ենք գնահատում. Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ աշխատակիցների ունեցվածքի ցուցակագրման մասին

21:50 • 16.11.16

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ երեկ Ազգային ժողովում հնչած ՊՆ նախկին և ներկա  պաշտոնյաների աշխատակիցների ունեցվածքը ցուցակագրելու առաջարկին:

«Պետությանը և դրա ցանկացած առանձին գերատեսչությանը պետականորեն թույլատրված ցանկացած քայլ և գործառույթներ միանգամայն նորմալ ենք գնահատում»,-ասաց նա՝ նշելով, որ ավելացնելու ոչինչ չունի:

Ինչ վերաբերում է հարցին, թե տեսնո՞ւմ է կարիք և անհրաժեշտություն այսպիսի օրինագծի, նա պատասխանեց, որ նման հարցերն իրենք չեն որոշում, դրա համար կան այլ մարմիններ:

«Ավել բան չեմ մեկնաբանում»,- նշեց ՊՆ մամուլի խոսնակը: