ՌԴ-ում մանկապիղծին 23 տարվա ազատազրկման են դատապարտել 8 աղջիկների բռնաբարության համար
Ռուսաստանի Կեմերովո մարզի դատարանը դատավճիռ է կայացրել46-ամյա բնակչի նկատմամբ, ով մեղադրվում է 8 աղջիկների բռնաբարելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է NTV հեռուստաալիքի կայքը, ռուսաստանցուն դատապարտել են 23 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:
Տղամարդու զոհերն են եղել Պրոկոպևսկ և Կիսելյովսկ քաղաքներում բնակվող աղջիկները: Նրան ձերբակալել էին, երբ անցյալ տարվա օգոստոսին 9-ամյա տուժածի մայրը պատմել է իր դստեր բռնաբարության մասին:
Հաստատվել է, որ տղամարդը գիտակցել է իր գործողությունները հանցագործության պահին: Նրա մոտ մանկապղծություն են ախտորոշել:










