Աբովյանում վրաերթի են եթարկել 25-ամյա երիտասարդի
14:34 • 16.11.16
Նոյեմբերի 16-ին, ժամը 1.45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, այնուհետև բախվել «Մերսեդես» մակնիշի քարշակ ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










