Ադելի արձագանքը, երբ Մեխիկոյում ելույթի ժամանակ չղջիկը ներխուժում է համերգասրահ (տեսանյութ)
Ադելին Մեքսիկայի մայրաքաղաքում համերգի ժամանակ զարմացրել են զղջիկները:
Ինչպես ներկայացնում է Time.com-ը, երգչուհին Մեխիկոյում երկուշաբթի ունեցած ելույթի ժամանակ հիանալիորեն է արձագանքել համերգասրահում չղջիկների հայտնվելուն: Թռչունը հասցրել էր անգամ հարձակվել հանդիսականներից մեկի վրա:
Բրիտանուհին այս միջադեպին արձագանքել է իրեն հատուկ ոճով`չղջիկի նման ձեռքերը բեմում թափահարելով ու զվարճացնելով հանդիսականին:
«Բարի գալուստ Մեքսիկա: Այստեղ իսկապես հիանալի է` չհաշված անիծյալ չղջիկները», - կատակել է Ադելը:
When a bat welcomes you to a new country @Adele #adelemexico pic.twitter.com/YvCZ7ImDTb
— H Ramos (@Hect) November 16, 2016










