BBC-ի հաղորդավարը ծննդաբերել է ուղիղ եթեր դուրս գալուց րոպեներ անց

21:10 • 16.11.16

BBC հեռուստաընկերության առավոտյան ծրագրի  բիզնես բաժնի հաղորդավարը ծննդաբերությունն սկսում է ուղիղ եթերով լուրերի հաղորդումից րոպեներ անց:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հեռուստամեկնաբան Վիկտորիա Ֆրիցը որդի է ունեցել իր զուգընկերոջից, ով ևս հաղորդավար է: Ավարտելով եթերը` բրիտանուհին նկատել է, որ շուտով ամենից կարևոր լուրը կունենա հայտնելու: Նա ամուսնու հետ անմիջապես մեկնել է ծննդատուն և լույս աշխարհ բերել որդուն:

Հիվանդանոցից հաղորդավարուհին գրառում է կատարել Twitter-ում և շնորհակալություն հայտնել իրենց գործընկերներին՝ աջակցության համար: