Իսպանացիներն ինքնուրույն կայանատեղի փնտրող մեքենա են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)

14:46 • 16.11.16

Իսպանական Seat ընկերությունը CARNET տեխնոլոգիական բրենդի հետ համագործակցության արդյունքում ներկայացրել է Ateca քրոսովերի կատարելագործված տարբերակը:


Ինչպես հայտնում է motor.ru-ն, խոսքն Ateca Smart City Car կոնցեպտի մասին է, որը կարողանում է  ինքնուրույն որոնել և գտնել ազատ կայանատեղիներ:


Աղբյուրը մանրամասնում է, որ շարժման մեջ գտնվող քրոսովերը մի քանի տվիչի միջոցով ավտոմատ կերպով գտնում է մոտակայքում եղած ազատ կայանատեղիները, ինչից հետո համապատասխան տեղեկությունն ուղարկվում է iCity Seat միասնական սերվերին:


Նշվում է, որ հավելվածն օգտագործող վարորդները կարող են անընդհատ արվող թարմացումների շնորհիվ արագ իմանալ, թե մոտակայքում որտեղ ազատ կայանատեղի կա և ինչ արժե այնտեղ մեքենա կայանելը:

 

Первый кроссовер Seat научился искать парковочные места

Новая система позволит автомобилям сообща искать свободные места. Фото 1

Իսպանացիներն ինքնուրույն կայանատեղի փնտրող մեքենա են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)