ԵՄ-ն մտադիր է էլեկտրոնային վիզաների համակարգ սահմանել Շենգենյան գոտի մուտք գործող անձանց համար. Die Welt
Եվրամիությունը մտադիր է էլեկտրոնային վիզաների համակարգ սահմանել Շենգենյան գոտի մուտք գործող բոլոր անձանց համար, որոնք ԵՄ քաղաքացի չեն: Այդ համակարգը կպարտավորեցնի բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ ԵՄ-ն առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիր ունի, տեղեկացնել ուղևորության մասին և վճարել դրա համար: Այդ մասին գրում է գերմանական Die Welt թերթը՝ վկայակոչելով խմբագրությանը տրամադրված փաստաթուղթը՝ ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հեղինակությամբ:
«Եվրամիության սահմաններին գրանցման և հաշվարկման համար առաջարկվող համակարգը կդառնա միջոցներից մեկը վիզայի կարիք չունեցող երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու գործընթացը վերահսկելու համար: Համակարգը թույլ կտա որոշել, թե արդյոք այս կամ այն անձի ներկայությունը ԵՄ պետությունների տարածքում անօրինական ներգաղթի, անվտանգության կամ հանրային առողջության պահպանության համար վտանգ է ներկայացնում»,- ասված է փաստաթղթում:
Համապատասխան թույլտվությունն արժենալու է 5 եվրո, տրամադրվելու է 18 տարեկանից բարձր անձանց և գործելու է մինչև հինգ տարի: Թույլտվությունը տրամադրելու մասին որոշումը կայացնելու են առանձին երկրների միգրացիոն գերատեսչությունները, այլ ոչ ԵՄ մարմինները: Ծրագրի համաձայն՝ փաստաթղթի տրամադրումը չի զբաղեցնելու է ավելի քան տասը րոպե:










