Ջոլիի նախկին ամուսինը ցանկանում է նույն ֆիլմում նկարահանվել Բրեդ Փիթի հետ

12:05 • 16.11.16

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը՝ դերասան Բիլի Բոբ Թորնթոնը, Playboy ամսագրին տված հարցազրույցում բացահայտել է, որ շատ է հավանում Ջոլիի հետ ամուսնալուծության գործընթացում գտնվող Բրեդ Փիթին և ամենից շատ կուզենար հենց նրա հետ համագործակցել:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, 61-ամյա Թորնթոնն ասել է, որ արդեն մտածել է, թե ֆիլմում ինչ դեր կսազեր Ջոլիի նախկին սիրուն: Միևնույն ժամանակ, դերասանն ընդգծել է, որ իրեն ամենևին էլ չի կաշկանդում այն փաստը, որ թե՛ ինքը, թե՛ Փիթը նախկինում ամուսնացած են եղել միևնույն կնոջ հետ:


«Սա կարող է զարմանալի թվալ մարդկանց համար, սակայն ես շատ եմ ուզում նույն ֆիլմում նկարահանվել Բրեդ Փիթի հետ: Մեզ մոտ շատ լավ կստացվեր հարավից եկած 2 տղերքի կերպարների մարմնավորումը»,- ասել է Թորնթոնը:


Հարցազրույցի ընթացքում հոլիվուդյան աստղը նաև անդրադարձել է իր և Ջոլիի ամուսնությանը, ինչպես նաև բաժանության պատճառներին:


«Ես միշտ էլ ինձ նրանից ցածր եմ զգացել, երբեմն՝ ճնշված, իսկ դա օգուտ չի բերում համատեղ կյանքում»,-ասել է Թորնթոնը՝ հավելելով, որ ինքն ու Ջոլին շարունակում են մնալ լավ ընկերներ:

 

'She's a great person': Despite their split, the star says he and Angelina (seen here in 2000) are still friends but do not see each other much


Ջոլիի նախկին ամուսինը ցանկանում է նույն ֆիլմում նկարահանվել Բրեդ Փիթի հետ