Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող 30 տարեկանից երիտասարդ աստղերի անունները

19:06 • 16.11.16

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 30 տարին չլրացած ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը. այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Կայքը գրում է, որ առաջին հորիզոնականը զբաղեցրել է 26-ամյա ամերիկացի դերասանուհի Թեյլոր Սվիֆթը, որը 2016 թվականին 170 միլիոն դոլար է վաստակել: Երկրորդ տեղում հայտնվել են բրիտանական One Direction խմբի մասնակիցները. խումբը 110 միլիոն դոլար է վաստակել: Երրորդ տեղում հայտնվել է 29-ամյա ֆուտբոլիստ, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին՝ 81,5 միլիոն դոլար հասույթով:

Նշվում է, որ 28-ամյա բրիտանացի երգչուհի Ադելը 80,5 միլիոն դոլար հասույթով հայտնվել է չորրորդ, իսկ 28-ամյա Ռիհաննան 75 միլիոն դոլարով` հինգերորդ տեղում:

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող 30 տարեկանից երիտասարդ աստղերի անունները