Գերմանիայի իշխող կոալիցիան նախագահի իր թեկնածուն է հայտարարել Շտայնմայերին
Գերմանիայում իշխող կուսակցությունների առաջնորդները նախագահի պաշտոնի թեկնածու են հայտարարել երկրի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին, հայտնում է ТАСС-ը:
Ինչպես հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար, կանցլեր Անգելա Մերկելը, Շտայնմայերը կատարյալ թեկնածու է, որին վստահում են մեծ թվով գերմանացիներ: «Նա մարդ է, որին կարելի է վստահել, նրա փորձը, աշխարհի մասին նրա գիտելիքները, այդ ամենը նրան նախագահի պաշտոնին լավ թեկնածու են դարձնում»,- ասել է նա:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելն, իր հերթին, աջակցություն հայտնելով իր կուսակցին՝ ընդգծել է, որ պետության ղեկավարի պաշտոնին նա կնպաստի գերմանական հասարակությունում երկխոսությանը: «Ես վստահ եմ, որ այդ վստահությունն անհրաժեշտ է հենց հիմա՝ փոփոխությունների ժամանակ»,- նշել է նա:










