«Գահերի խաղի» դերասանները գովազդի համար կրկնել են սերիալի տեսարանը (տեսանյութ)
«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասանները գովազդի համար կրկնել են սերիալի տեսարանը, որում թագուհի Սերսեյա Լանիսթերն անցնում է խայտառակության ուղով, հաղորդում է Lenta.ru-ն:
Գովազդային տեսահոլովակում հերոսը գնում է երկու փաթեթ գազավորված ջուր, ինչի համար մարդիկ սկսում են հետևել և խարանել նրան: Այնուհետև երիտասարդը դուրս է գալիս այն փողոց, որով անցել է Սերսեյա Լանիսթերի խայտառակության ուղին, և նույն իրավիճակի մեջ ընկնում, ինչ թագուհին սերիալում:
Նշվում է, որ գազավորված ջուրը նախատեսված է եղել պարոն Սարի դերը խաղացող դերասանի համար: Վերջինս դժգոհություն է հայտնում այն փաստի վերաբերյալ, որ օգնականն ընտրել է պլաստիկ շշերով ջուր:
Պարզվում է, որ տեսահոլովակը գովազդում է տնային պայմաններում գազավորված ջուր պատրաստելու սարքը:










