Մարդկությանը չի հաջողվի ևս 1.000 տարի ապրել Երկրի վրա. Սթիվեն Հոքինգ

14:11 • 16.11.16

Աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, որը զբաղվում է տիեզերքի և կյանքի ծագման գաղտնիքների ուսումնասիրությամբ, հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ՝ նշելով, որ մարդկությանը չի հաջողվի Երկրի վրա ապրել ևս 1.000 տարի:


Ինչպես նշում է independent.co.uk-ը, բրիտանացին ասել է, որ մարդկության գոյությունը հետագա հազարամյակի ընթացքում վտանգված է տարերային աղետների, միջուկային պատերազմի, արհեստածին վարակների, ինչպես նաև արհեստական ինտելեկտի օրեցօր ահագնացող սպառնալիքների պատճառով:


Ուստի՝ Հոքինգը կոչ է արել մարդկանց ավելի շատ ուսումնասիրել տիեզերքով ճամփորդելու հեռանկարը, քանի որ, ըստ նրա, մարդկությունը կարող է փրկություն գտնել միայն մեկ այլ մոլորակ տեղափոխվելու դեպքում:


«Չեմ կարծում, որ մեզ կհաջողվի ևս 1.000 տարի ապրել, եթե չփախչենք վտանգներից անպաշտպան մոլորակից»,- ասել է ֆիզիկոսն Օքսֆորդի համալսարանում հավաքված պրոֆեսորներին:

 

 

Մարդկությանը չի հաջողվի ևս 1.000 տարի ապրել Երկրի վրա. Սթիվեն Հոքինգ