Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ
Նոյեմբերի 17-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
«Աշնանային երգ» խորագրով վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Արմինե Վարդանյանը (սոպրանո), Անուշ Մարտիրոսյանը (մեցցո-սոպրանո), Անուշ Մելքումյանը (մեցցո-սոպրանո), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Տաթև Թադևոսյանը (սոպրանո), Նարինե Ադոնցը (սոպրանո), Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր):
Կհնչեն Ռոմանոս Մելիքյանի, Հարո Ստեփանյանի, Ղազարոս Սարյանի, Գեղունի Չթչյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:










