Մեթ Դեյմոնը կնկարահանվի «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի «կանացի» տարբերակում
Ամերիկացի դերասան Մեթ Դեյմոնը կնկարահանվի «Օուշենի 11 ընկերները» ֆիլմում` Լինուս Քոլդուելի դերում։
«Կինոնկարում իմ դերը մեծ չէ: Դեռ չեմ կարդացել սցենարը, բայց դերասանական կազմն ինձ ոգեշնչել է. հետաքրքիր է, թե կանայք ինչ կանեն ֆիլմի հետ»,- պատմել է Դեյմոնը:
CBS News-ի հաղորդմամբ` նոր ֆիլմը կդառնա «Օուշենի 11 ընկերները» սիրված կրիմինալ կատակերգության կանացի տարբերակը: Գլխավոր դերերը կխաղան Սանդրա Բուլոքը, Քեյթ Բլանշետը, Էն Հեթուեյը, Հելենա Բոնեմ Քարթերը, Դակոտա Ֆենինգն ու Ռիհանան:
Կայքը գրում է, որ ֆիլմը կթողարկվի 2018 թվականի հունիսի 8-ին: Կինոնկարի պրոդյուսերն է Ջորջ Քլունին, որը նկարահանվել է օրիգինալ ֆիլմում և դրա երկու շարունակությունում: Ֆիլմի ռեժիսորը Գերի Ռոսն է:
Նշվում է, որ «Օուշենի 11 ընկերները» ֆիլմը պատմում է բանտից դուրս եկած Դենի Օուշենի մասին, որը Լաս Վեգասի խոշորագույն խաղատները թալանելու համար թիմ է կազմում իր 11 ընկերների հետ:










