Մերկելը ցանկանում է կրկին առաջադրվել կանցլերի պաշտոնում

10:04 • 16.11.16

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է կրկին առաջադրվել այդ պաշտոնում: Այդ մասին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Բունդեսթագի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Նորբերտ Ռետգենը:


«Նա կառաջադրվի կանցլերի պաշտոնում»,- հայտարարել է քաղաքական գործիչը, որը Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ է:


«Նա լի է վճռականությամբ, նա ցանկանում է և պատրաստ է իր ներդրումն ունենալ միջազգային լիբերալ կարգի ամրապնդման գործում: Սակայն նա չպետք է դա միայնակ անի»,- հայտարարել է Ռետգենը՝ նշելով Արևմուտքի օգնության անհրաժեշտությունը:


Մերկելը Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Եթե նա կրկին ընտրվի այդ պաշտոնում, դա կլինի նրա չորրորդ ժամկետը:


Վերջին ամիսներին նրա վարկանիշը նվազում է, շատ բնակիչներ հիասթափված են նրանից, թե ինչպես է Գերմանիան փորձում հաղթահարել միգրացիոն ճգնաժամը: