Apple-ը եկող տարի 5.5 դյույմանոց iPhone-ի 2 նոր մոդել կներկայացնի. The Verge

11:50 • 16.11.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը 2017թ. պատրաստվում է 5.5 դյույմ անկյունագծով էկրանով iPhone սմարթֆոնի 2 նոր մոդել ներկայացնել, ինչի մասին հայտնում է The Verge-ը՝ վկայակոչելով Аpple-ի արտադրանքների վերաբերյալ ստույգ կանխատեսումներով հայտնի վերլուծաբան Մին Չի Կուոյին:


Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայացվելիք նորույթներից մեկը համալրված է լինելու OLED էկրանով, մինչդեռ մյուսի մասին ոչինչ չի ասվել:


Կուոն չի բացառել նաև, որ հեռախոսները կարող են ամբողջությամբ ապակուց պատրաստված լինել:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Apple-ը ներկայացրել է նոր iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոնները:

 

Apple-ը եկող տարի 5.5 դյույմանոց iPhone-ի 2 նոր մոդել կներկայացնի. The Verge