Jaguar-ը ներկայացրել է Tesla-ի շքեղ մրցակցին, որն արժե 75.000 դոլար (լուսանկարներ, տեսանյութ)

08:37 • 16.11.16

Բրիտանական հեղինակավոր Jaguar մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է իր առաջին «կանաչ» փոխադրամիջոցը` ամբողջությամբ էլեկտրական սպորտային մեքենան, որը զարգացնում է առավելագույնը 322 կմ/ժ արագություն:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, տպավորիչ նորույթը նախատեսված է ամերիկյան Tesla ընկերության էլեկտրական մեքենաների հետ մրցակցության համար:

Հինգ նստատեղ ունեցող փոխադրամիջոցը, որը ստացել է I-PACE անվանումը, ստեղծողների խոսքերով` ունի սուպերքարին բնորոշ տեսք, սպորտային մեքենային հատուկ տեխնիկական բնութագիր, ինչպես նաև ընդարձակ ներքին սրահ:


Այն 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4 վայրկյանում: Բացի այդ, նշվում է, որ 400 ձիաուժ հզորությամբ 2 էլեկտրական շարժիչով համալրված փոխադրամիջոցը 1 լիցքավորմամբ կարող է անցնել 482 կմ տարածություն: 


Աղբյուրը մանրամասնում է, որ 75.000 դոլարանոց մեքենան նոր էջ կբացի բրիտանական ավտոբրենդի պատմության մեջ:

 




Jaguar said the I-PACE will cost around £60,000 - that's £12,500 less than the entry-level Tesla Model X 75D

The new £60,000 Jaguar I-Pace will have a top speed of 200mph and hit 60 in four seconds

As you would expect from a Jaguar, the interior is exceptionally plush

The concept I-PACE showcased ahead of the LA Auto Show presented the car as a five-seater, ideal for family use

Polished aluminium and piano black materials coat the inside of the I-PACE cabin to give it a premium feel

 

 

Jaguar-ը ներկայացրել է Tesla-ի շքեղ մրցակցին, որն արժե 75.000 դոլար (լուսանկարներ, տեսանյութ)