Մերկելը և Օբաման ոչ պաշտոնական հանդիպում կունենան Բեռլինում

17:12 • 16.11.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ոչ պաշտոնական հանդիպում կունենան չորեքշաբթի երեկոյան, հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«Կարող եմ ասել, որ կանցլեր Մերկելի և նախագահ Օբամայի հանդիպումը կկայանա այսօր երեկոյան: Սա կլինի ոչ պաշտոնական հանդիպում՝ առանց մամուլի», - ասել է Զայբերտը:

РИА Новости–ն տեղեկացնում է, որ Բարաք Օբաման Բեռլին կժամանի չորեքշաբթի` տեղական ժամանակով ժամը 17:35-ին: