Հարավային Օսիայի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է
Հարավային Օսիայի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է՝ էլեկտրահաղորդման գծերի հատվածներից մեկում պլանային նորոգման աշխատանքների առնչությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարավային Օսիայում էլեկտրականությունն անջատվել է երևանյան ժամանակով ժամը 10:00-ին: Բնակիչները ստիպված են լինելու չորեքշաբթի առանց էլեկտրականության մնալ մինչև երևանյան ժամանակով 18:00-ն:
Պրոֆիլակտիկ աշխատանքները պետք է անցկացվեին հոկտեմբերի կեսին, սակայն արդեն երկու անգամ հետաձգվել են ավելի ուշ ժամկետի:










