Կլիմայի փոփոխությունը նվազեցնում է հյուսիսային եղջերուների քանակը. գիտնականներ
Ռուսաստանի արկտիկական գոտում աշխատող հետազոտողները հայտնել են իրենց մտահոգություններն այն մասին, որ հյուսիսային եղջերուները մահանում են կլիմայի փոփոխության հետևանքով. այս մասին հաղորդում է Time-ը:
Վերջերս արված հետազոտության համաձայն` 2006 թվականին սովամահ է եղել մոտ 20 հազար, իսկ 2013 թվականին` մոտ 61 հազար հյուսիսային եղջերու: Կենդանիների սովամահ լինելու պատճառը համարվում է կլիմայի փոփոխությունը, քանի որ բարձր ջերմաստիճանի պատճառով ծովի մակարդակը բարձրանում է, և կենդանիները զրկվում են իրենց հիմնական սննդից` քարաքոսերից:
«Եթե այս տարի կրկնվեն նմանատիպ երևույթները, կարող ենք ենթադրել, որ դրանց հաճախականությունն աճում է: Սա լուրջ խնդիր կլինի հյուսիսային եղջերուներ բուծող հովիվների համար, ովքեր դեռ տառապում են 2013 թվականին կրած կորուստներից», - ասել է Բրյուս Ֆորբսը, ով ղեկավարել է հետազոտությունը:










